Logo

«Սուպերգավաթի եզրափակիչում պատրաստ եմ նստել պահեստայինների նստարանին». «Միլանի» ֆուտբոլիստի հայտարարությունը

19:26 / 06.01.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի փոխչեմպիոն «Միլանի» ամերիկացի կիսապաշտպան Յունուս Մուսան պատրաստ է «Ինտերի» դեմ Սուպերգավաթի եզրափակիչ խաղում նստել պահեստայինների նստարանին, միայն թե իր թիմը տիտղոսը նվաճի, հայտնում է Football Italia-ն:

«Երեք տիտղոս եմ նվաճել ազգային հավաքականի հետ, իսկ ակումբային մակարդակում դեռևս տիտղոս չունեմ: Մենք ամեն ինչ կտանք խաղադաշտում, որպեսզի հաղթենք:

Ցանկությունս մեկն է` հաղթել եզրափակիչում: Կարող եմ անգամ չխաղալ և նստել պահեստայինների նստարանին, միայն թե իմ թիմը հաղթի»,- ասել է Մուսան:

Ամերիկացին Թուրինի «Յուվենտուսի» դեմ կիսաեզրափակիչում փոխարինման էր դուրս եկել 54-րդ րոպեին, նրա հարրված-փոխանցումից հետո էր իտալացի պաշտպան Ֆեդերիկո Գատին շեղել գնդակի ուղղությունը դեպի դարպասը, այդ գոլն էլ հաղթանակ էր պարգևել «Միլանին»` 2-1:

22-ամյա Մուսան ԱՄՆ-ի հավաքականի հետ երեք անգամ նվաճել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթը: 

Հիշեցնենք, որ «Ինտեր» - «Միլան» Սուպերգավաթը եզրափակիչը տեղի կունենա Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա