Տորոնտոյում կայացավ Հոկեյի ազգային լիգայի (NHL) Բոլոր աստղերի խաղը:
Չեմպիոն դարձավ Օսթոն Մեթյուզի թիմը, որը եզրափակիչում 7:4 հաշվով հաղթեց Քոնոր Մաքդևիդի թիմին: «Տորոնտո Մեյփլ Լիֆիսի» հարձակվողը եզրափակիչում դարձավ դուբլի ու մեկ ասիստի հեղինակ: Այդ գոլերից երկրորդը հաղթական դարձավ:
Կանադացին կարիերայում առաջին անգամ ճանաչվեց Բոլոր աստղերի խաղի ամենաարժեքավոր հոկեյիստ (MVP): Նման նվաճման «Տորոնտոյի» խաղացողները չէին հասել 1991 թվականից:
Թիմերը խաղում էին 3-ը 3-ի դեմ` 10 րոպեանոց 2-ական խաղափուլով: Կիսաեզրափակիչում պայքարից դուրս էին մնացել Նեթան Մակինյոնի և Ջեք Հյուզի թիմերը:


