ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին ամբողջությամբ վերականգնվել է և շարք վերադարձել:
Ինչպես հաղորդում է փարիզյան ակումբի թվիթերյան էջը, արգենտինացին մարզվել է ընդհանուր խմբում:
Հիշեցնենք, որ Մեսին վարակվել էր կորոնավիրուսով և բաց թողել ՊՍԺ-ի 3 հանդիպում: 34-ամյա ֆուտբոլիստը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի առաջնության՝ «Լորյանի» դեմ խաղում (1:1):
Ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում Մեսին անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Հունվարի 23-ին՝ ժամը 23:45-ին, փարիզյան թիմը հյուրընկալելու է «Ռեյմսին»: