Logo

Մեսին ու Մբապեն պատրաստ կլինեն ՊՍԺ-ի առաջիկա խաղին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:07 / 30.09.2022ՍՊՈՐՏ
Լիոնել Մեսի-Կիլիան Մբապե

Փարիզի ՊՍԺ-ի հարձակվողներ Լիոնել Մեսին և Կիլիան Մբապեն պատրաստ կլինեն «Նիսի» դեմ Ֆրանսիայի առաջնության 9-րդ տուրի խաղին, հայտնում է լրագրող Ադրիեն Գրենյեն։

Ավելի վաղ Մեսին և Մբապեն հավաքականներից վերադառնալուց հետո թեթև վնասվածքների պատճառով չէին մասնակցել փարիզյան թիմի ընդհանուր խմբի մարզումներին: Նրանք վերականգնվում էին մարզասրահում:

Հիշեցնենք, որ ՊՍԺ - «Նիս» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 1-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: Քրիստոֆ Գալտյեի գլխավորած թիմն անցկացրած 8 խաղերից հետո 22 միավորով Լիգա 1-ի առաջատարն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ