ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին կարող է վերադառնալ «Բարսելոնա»:
Ինչպես հաղորդում է Mirror-ը, արգենտինացու ընտանիքը չի կարողանում հարմարվել Ֆրանսիայում: Նրանց դուր չի գալիս Փարիզի քամոտ և անձրևոտ կլիման, դրանից բացի, երեխաները դժվարանում են ֆրանսերեն սովորել:
Ըստ աղբյուրի՝ «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիրի կինը՝ Անտոնելա Ռոկուցոն, ամուսնուն ասել է, որ կարոտում է Կատալոնիայում գտնվող իրենց տունը, ու կգերադասեր վերադառնալ:
Նշվում է նաև, որ արգենտինացու որոշման վրա կարող է ազդել նախկին ընկերների՝ Չավիի և Դանի Ալվեսի վերադարձը:
Միևնույն ժամանակ ֆուտբոլիստի հայրը և գործակալը՝ Խորխե Մեսին, դեմ է կատալոնական ակումբ վերադարձին: Նա իրեն դավաճանված է զգում «Բարսելոնայում» ու այլևս չի վստահում ակումբի նախագահ Ժոան Լապորտային: