ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին պատրաստ է մասնակցել «Ռեյմսի» դեմ կայանալիք խաղին՝ հաղորդում է RMC Sport-ը։
Արգենտինացին արդեն մարզվել է ընդհանուր խմբի հետ ու լիովին վերականգնվել է կորոնավիրուսից։ Մարզչական շտաբը գոհ է նրա ներկայիս մարզավիճակից։ Լիգա 1-ի 22-րդ տուրում ՊՍԺ ու «Ռեյմսի» միջև հանդիպումը կկայանա հունվարի 23-ին։
Ընթացիկ մրցաշրջանում Մեսին մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 6 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։