Logo

Մեսի. «Բախտավոր եմ, որ 35 տարեկանում կարող եմ մասնակցել աշխարհի առաջնությանը»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:38 / 21.10.2022ԱԱԱ
Լիոնել Մեսի-4

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին խոսել է աշխարհի առաջնությանը մասնակցելու և իր ապագայի մասին:

«Ես արդեն բախտավոր եմ, որ 35 տարեկանում կարող եմ մասնակցել աշխարհի առաջնությանը։ Ես ինձ շատ լավ եմ զգում և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես։ Ավելի լավ եմ զգում, քան նախորդ մրցաշրջանում։

Աշխարհի առաջնությունից հետո կտեսնենք, թե ինչ կարող է լինել իմ կարիերայում։ Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես ինձ կզգամ: Առաջին հերթին խոսքը ֆիզիկական վիճակի մասին է»,- նշել է Մեսին DirecTV-ի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ Կատարում Մունդիալ-2022-ը կմեկնարկի նոյեմբերի 20-ին և կավարտվի դեկտեմբերի 18-ին: «Ոսկե գնդակի» 7-ակի հաղթողի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը և ունի ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ