Logo

Մեսին դեմ չէ նոր պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:31 / 03.10.2022ՍՊՈՐՏ
Լիոնել Մեսի-ՊՍԺ

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին մտադիր է երկարաձգել փարիզյան ակումբի հետ պայմանագիրը։

Ինսայդեր Ադրիեն Գրենյեն հայտնում է, որ վերջին ամիսներին 35-ամյա ֆուտբոլիստը հարմարվել է թիմին և դեմ չէ շարունակել ելույթները:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը կարող է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ ՊՍԺ-ից: Նրա գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2023 թվականի հունիսի 30-ին:

Հիշեցնենք, որ Մեսին 16 տարի կատալոնական «Բարսելոնայի» գույները պաշտպանելուց հետո 2021 թվականի ամռանն էր ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել ՊՍԺ:

Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին ֆրանսիական թիմի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 խաղի, խփել 7 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ