Logo

Մեսին՝ Չեմպիոնների լիգայի ռեկորդակիր

Հեղինակ
Վարդան Ղազարյան
11:28 / 26.10.2022ՍՊՈՐՏ
Լիոնել Մեսի-ռեկորդակիր

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, դուբլի և երկու գոլային փոխանցման հեղինակ դառնալով իսրայելական «Մաքաբի Հայֆայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում, սահմանել է ռեկորդ։

Opta-ի հաղորդմամբ՝ Արգենտինայի հավաքականի ավագը դարձավ մրցաշարի պատմության ամենատարեց ֆուտբոլիստը, որը դուբլի և 2 ասիստի հեղինակ է դառնում մեկ խաղում: Մեսին ռեկորդը գրանցել է 35 տարեկան 123 օրականում:

Ընթացիկ մրցաշրջանում «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը փարիզյան կազմում մասնակցել է 16 խաղի, խփել 11 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5 տուրերից հետո ՊՍԺ-ն H խմբի առաջատարն է 11 միավորով և ապահովել է տեղը փլեյ-օֆֆ փուլում: Երկրորդ տեղում «Բենֆիկան» է, որը նույնպես 11 միավոր ունի: «Յուվենտուսն» ու «Մաքաբին» վաստակել են 3-ական միավոր:

Գալտյե. «ՊՍԺ-ի նպատակը Չեմպիոնների լիգայի խմբային փուլն ավարտելն է առաջին տեղում»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ