ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին ժամանել է Բարսելոնա։ OnzeTv3-ի փոխանցմամբ՝ երեկ արգենտինացին ռեստորանում ընթրել է «Բարսայի» մի քանի ներկայացուցիչների հետ։ Լրագրողուհի Հելենա Կոնդիս Էդոն պարզաբանում է, որ Մեսիին ուղեկցել են կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավին ու կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը։
Հունվարի 23-ին Մեսին Լիգա 1-ի՝ «Ռեյմսի» դեմ խաղում մոտ 30 րոպե է անցկացրել խաղադաշտում և գոլային փոխանցում կատարել։
ՊՍԺ-ն հաջորդ խաղը կանցկացնի հունվարի 31-ին։ Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում Պոչետինոյի թիմը կմրցի «Նիսի» հետ:
Այս մրցաշրջանում 34-ամյա հարձակվողը Լիգա 1-ի 12 խաղում դարձել է 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հավելենք՝ Մեսին «Բարսելոնայի» պատմության լավագույն ռմբարկուն է: