Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին վնասվածքի պատճառով բաց կթողնի Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպումը: Le Parisien-ը տեղեկացնում է, որ 35-ամյա ֆուտբոլիստը չի մարզվում ՊՍԺ-ի ընդհանուր խմբում:
Ավելի վաղ Մեսին բաց էր թողել «Ռեյմսի» դեմ Ֆրանսիայի առաջնության 10-րդ տուրի հանդիպումը (0-0):
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը վնասվածքի պատճառով փոխարինվել էր «Բենֆիկայի» դեմ արտագնա խաղում (1-1), որտեղ գոլի հեղինակ էր դարձել: ՊՍԺ - «Բենֆիկա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին: