Logo

Մեսիի ներդրումային ընկերությունը հայ ղեկավար կունենա

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
22:48 / 19.10.2022ՍՊՈՐՏ
Լիոնել Մեսի-Play Time

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի հիմնադրած Play Time ներդրումային ընկերությունը կղեկավարի Graph Ventures վենչուրային ընկերության ներկայացուցիչ, ամերիկահայ Ռազմիգ Հովագիմյանը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

«Ոսկե գնդակի» 7-ակի հաղթողի ընկերությունը ներդրումներ կանի սպորտի, տեխնոլոգիաների և մեդիայի ոլորտներում: Ընկերության գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում:

Ռազմիգ Հովագիմյանը ծնվել է Կահիրեում, իսկ 16 տարեկանում տեղափոխվել է Լոս Անջելես: Նա ավարտել Կալիֆորնիայի Բրքլի համալսարանը, սովորել է նաև Սթանֆորդի բիզնես դպրոցում:

2013-ին Հովագիմյանը 200 միլիոն դոլարով ճապոնական Rakuten ընկերությանն է վաճառել իր ստեղծած ու Սինգապուրում գրանցված Viki-ն, որն այդ ժամանակ ուներ ամսական 22 միլիոն դիտող աշխարհի տարբեր երկրներից:

Ամերիկահայ գործարարը նաև կարճամետրաժ մի շարք ֆիլմերի պրոդյուսերն է եղել:
 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ