Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի անձնական ինքնաթիռը 52 չվերթ է իրականացրել այս ամռան ամիսներին ու արտանետել 1502 տոննա ածխաթթու գազ, հաղորդում է L'Equipe-ը։
Ֆրանսիայում 2021 թվականի մարտից գործում է օրենք, որն արգելում է թռիչքները երկրի ներսում, եթե նույն ճանապարհը գնացքով հնարավոր է անցնել 2,5 ժամից պակաս ժամանակահատվածում: Օրենքը չի տարածվում անձնական ինքնաթիռով ուղևորությունների վրա:
Մեսին սեպտեմբերին Փարիզից Նանտ է մեկնել անձնական ինքնաթիռով, թեպետ նույն ճանապարհը գնանցքով անցնելու դեպքում ուղևորությունն ընդամենը 1 ժամ 10 րոպե ավելի կտևեր: Արգենտինացուն քննադատել են բնապահպանները:
«Ոսկե գնդակի» յոթակի դափնեկրի ինքնաթիռի թռիչքներից 30-ը եղել են միջմայրցամաքային, 14-ն՝ արտատլանտյան: Մեսին մեկնել է Բուենոս Այրես, Մայամի, Բարսելոնա, Մոնտեվիդեո և Ռիո դե Ժանեյրո: