Logo

Մեսին ընտանիքի հետ ժամանել է Բարսելոնա (տեսանյութ)

13:04 / 20.02.2023Վիդեո
Լիոնել Մեսի-8

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին ընտանիքի հետ ժամանել է Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնա:

«Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը «Լիլի» դեմ Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրի տնային խաղից հետո ստացել է երկու օր հանգիստ: Այդ խաղում ՊՍԺ-ին ավելացված ժամանակում 4-3 հաշվով հաղթանակ էր պարգևել աշխարհի չեմպիոն Մեսիի խփած տպավորիչ գոլը տուգանային հարվածով:

Հիշեցնենք, որ 35-ամյա ֆուտբոլիստը 672 գոլով կատալոնական «Բարսելոնայի» պատմության լավագույն ռմբարկուն է: Մեսին Իսպանիայի փոխչեմպիոնի գույները պաշտպանել էր 2005-2021 թվականներին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ