Logo

Մեսին ու Յոկիչը հավակնում են տարվա լավագույն մարզիկի կոչմանը՝ ESPN-ի վարկածով

20:40 / 22.06.2023Ֆուտբոլ
null

Աշխարհի նորընծա չեմպիոն ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին հավակնում է 2022թ. լավագույն մարզիկի կոչմանը՝ ESPN-ի վարկածով:

Ամերիկյան պարբերականի կողմից տրվող ESPY Award ամենամյա մրցանակի համար պայքարում են նաև ամերիկյան ֆուտբոլի «Կանզաս-Սիթի Չիֆս» թիմի խաղացող Պատրիկ Մահոումսը, NBA-ի նորընծա չեմպիոն «Դենվեր Նագետսի» սերբ բասկետբոլիստ Նիկոլա Յոկիչը, բեյսբոլիստ Աարոն Ջաջը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի մրցանակը ստացել էր «Գոլդեն Սթեյթի» բասկետբոլիստ Ստեֆեն Կարին:

Օրեր առաջ ֆրանսիական ՊՍԺ-ից հեռացած Լիոնել Մեսին պայմանագիր է կնքել ամերիկյան «Ինտեր Մայամիի» հետ, որի համասեփականատերն է անգլիացի լեգենդար ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ