Բրազիլական «Գրեմիոյի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը ձմռանը կհամալրի ամերիկյան «Ինտեր Մայամիի» կազմը, հաղորդում է El Pais-ը։
Բանակցություններից հետո կողմերը որոշել են կնքել 1 տարվա պայմանագիր։
«Ինտեր Մայամիում» 36-ամյա ֆուտբոլիստը կվերամիավորվի կատալոնական «Բարսելոնայում» նախկին թիմակիցներ Լիոնել Մեսիին, Սերխիո Բուսկետսին ու Ժորդի Ալբային։
Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսն այս տարվա հունվարին էր միացել «Գրեմիոյին», որի հետ պայմանագրի ժամկետը կլրանա դեկտեմբերին։ Բրազիլական ակումբի կազմում անցկացրած 46 խաղում հարձակվողը դարձել է 19 գոլի ու 16 գոլային փոխանցման հեղինակ։