Logo

Մեսին ոսկե 35 iPhone կնվիրի Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին և անձնակազմին

14:09 / 02.03.2023Ֆուտբոլ
null

Փարիզի ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին նվերներ է պատրաստել ազգային թիմի ամբողջ անձնակազմի համար, հայտնում է The Sun-ը:

«Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը պատվիրել է 35 ոսկե iPhone, որոնք կտա Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին և ամբողջ անձնակազմին: Գաջեթների վրա փորագրված կլինեն ֆուտբոլիստների անունները, խաղային համարները և Արգենտինայի հավաքականի տարբերանշանը։ Նվերների ընդհանուր արժեքը կկազմի 175 հազար ֆունտ ստեռլինգ։

Հիշեցնենք, որ նախորդ տարի Կատարում կայացած Մունդիալում Արգենտինայի հավաքականը դարձել էր աշխարհի եռակի չեմպիոն, թիմի ավագ Մեսին ճանաչվել էր մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ