Ամերիկյան «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ապաքինվել է մկանային վնասվածքից և վերսկսել մարզումները խաղադաշտում, հաղորդում է ESPN-ը։
36-ամյա ֆուտբոլիստն անհատական մարզումներ է անցկացնում ֆիզիոթերապևտի վերահսկողությամբ։
Մեսին վնասվածքի պատճառով չի միացել Արգենտինայի հավաքականին, որը պատրաստվում է առաջիկա ընկերական հանդիպումներին։ Աշխարհի չեմպիոնները մարտի 23-ին կմրցեն Սալվադորի, իսկ չորս օր անց՝ Կոստա Ռիկայի հավաքականի հետ։ Երկու խաղերն էլ կկայանան ԱՄՆ-ում։
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Մեսին 106 գոլով Արգենտինայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է:


