«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր, ամերիկյան «Ինտեր Մայամիի» լեգենդար հարձակվող Լիոնել Մեսին վերադարձել է Արգենտինայի ազգային հավաքականի հայտացուցակ:
Աշխարհի գործող չեմպիոնները հունիսին երկու խաղ կանցկացնեն ԱԱ-2026-ի հարավամերիկյան գոտու ընտրական փուլում: Լիոնել Սկալոնին հայտացուցակում ընդգրկել է 28 ֆուտբոլիստի:
37-ամյա Մեսին բաց էր թողել մարտին կայացած խաղերը: Արգենտինացիներն արդեն ապահովել են իրենց տեղն ԱԱ-2026-ում:


