Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին հաղթական գոլ է խփել ամերիկյան «Ինտեր Մայամիի» կազմում նորամուտի խաղում:
36-ամյա հարձակվողը փոխարինման է մտել մեքսիկական «Կրուս Ասուլի» դեմ Leagues Cup մրցաշարի հանդիպման 54-րդ րոպեին ու տուգանայինից տպավորիչ գոլով է աչքի ընկել ավելացված չորրորդ րոպեին՝ ձևակերպելով վերջնական հաշիվը՝ 2-1:
MLS-ը ներկայացնող ակումբի կազմում նորամուտը նշել է նաև կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը: Իսպանացին նույնպես խաղադաշտ է դուրս եկել 54-րդ րոպեին:
Leagues Cup-ն ակումբային մրցաշար է, որին մասնակցում են ամերիկյան և մեքսիկական թիմերը:
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին ազատ գործակալի կարգավիճակում այս ամռանն էր տեղափոխվել «Ինտեր Մայամի»՝ ակումբի հետ կնքելով 2 տարվա պայմանագիր:


