Իսրայելական «Բլյումֆիլդ» մարզադաշտում կայացած ՊՍԺ - «Նանտ» Ֆրանսիայի Սուպերգավաթի հանդիպումից հետո գեղեցիկ արարքով է աչքի ընկել փարիզյան ակումբի արգենտինացի աստղ Լիոնել Մեսին:
Թել Ավիվի անվտանգության աշխատակիցները ցանկացել են հեռացնել դեպի Մեսին գնացող փոքրիկ երկրպագուին, սակայն «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիրը թույլ չի տվել:
35-ամյա հարձակվող սելֆի է արել տղայի հետ՝ երջանկության ակնթարթներ պարգևելով վերջինիս:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն 4:0 հաշվով առավելության էր հասել «Նանտի» նկատմամբ ու ռեկորդային 11-րդ անգամ դարձել Ֆրանսիայի սուպերգավաթակիր:
This young fan was being taken away by security but Messi stopped them so the boy take a selfie with him ❤️ pic.twitter.com/MHNfpSs2O0
— R (@Lionel30i) July 31, 2022


