Արգենտինաի հավաքականի ավագ Լիոնել Մեսին դիմել է ազգային թիմում արդեն նախկին խաղընկեր Անխել Դի Մարիային:
Ավելի վաղ Լիսաբոնի «Բենֆիկայի» կիսապաշտպանը հրաժեշտ էր տվել ազգային թիմին։ 36-ամյա ֆուտբոլիստի հրաժեշտի արարողությունը տեղի էր ունեցել Արգենտինա - Չիլի (3-0) ԱԱ-2026-ի հարավամերիկյան գոտու որակավորման մրցաշարի 7-րդ տուրի մրցավեճից առաջ:
«Հույս ունեմ, որ ընտանիքիդ ու մտերիմներիդ հետ անցկացրած երեկոն դուր կգա քեզ: Մենք ասեցինք այն, ինչ պարտավոր էինք ասել: Միասին շատ բան ենք ապրել, ոչ ոք չէր կարող մտածել, որ ամեն ինչ այսպես կավարտվի: Շատ կկարոտենք քեզ, շուտով կտեսնվենք»,- տեսաուղերձում ասել է «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը:
Հիշեցնենք, որ Անխել Դի Մարիան 2008 թվականին է նորամուտը նշել Արգենտինայի հավաքականում, որի կազմում անցկացրած 144 խաղում խփել է 31 գոլ և կատարել է 32 գոլային փոխանցում: «Ալբիսելեստեի» հետ նա դարձել է 2022թ․ աշխարհի չեմպիոն ու երկու անգամ հաղթել Կոպա Ամերիկայում (2021թ․, 2024թ․):