MLS-ի կանոնավոր աառաջնության հաղթող «Ինտեր Մայամին» նախամրցաշրջանային առաջին ընկերական խաղում 2-2 հաշիվն է գրանցել մեքսիկական «Ամերիկայի» հետ:
«Ինտեր Մայամիի» առաջին գոլը խփել է «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որին ասիստ է կատարել ուրուգվայցի ռմբարկու Լուիս Սուարեսը:
Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում 3-2 հաշվով հաղթել է ամերիկյան թիմը:
Ընկերական խաղ
«Ինտեր Մայամի» (ԱՄՆ) - «Ամերիկա» (Մեքսիկա)` 2-2 (11մ` 3-2)
Լիոնել Մեսի, 34, Թոմաս Ավիլե, 90+2 - Հենրի Մարտին, 31, Իսրայել Ռեյես, 52