Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող, աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին և դերասան Ջեյսոն Սուդեյկիսը, որը հայտնի է դարձել «Տեդ Լասո» սերիալից, դարձել են Michelob գարեջրային բրենդի դեմքերը:
Michelob գարեջրի գովազդը ցուցադրվելու է առաջիկա Սուպերբոուլի ժամանակ:
Հանդիպման ընդմիջմանը ցուցադրվող գովազդն ամենաթանկն է ԱՄՆ-ում: Գովազդի յուրաքանչյուր րոպեն արժե 15 միլիոն դոլար:
Հիշեցնենք, որ Սուպերբոուլում մրցելու են «Կանզաս Սիթի Չիֆսն» ու «Սան Ֆրանցիսկո Նայներսը:
Հանդիպումը կայանալու է փետրվարի 11-ին Լաս Վեգասում:

-1.jpg)
