Logo

Մեսին` Սուարեսին. «Դու մեծ ժառանգություն ես թողնում նոր սերնդին»

20:24 / 07.09.2024Ֆուտբոլ
null

MLS-ը ներկայացնող ամերիկյան «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին տեսաուղերձով դիմել է իր ակումբակից, Ուրուգվայի ազգային հավաքականում մրցելույթներն ավարտած Լուիս Սուարեսին։

«Ողջույն, շատ կցանկանայի այդտեղ լինել, բայց տեսաուղերձով կդիմեմ քեզ Ուրուգվայի համար այսքան կարևոր խաղում։ Այն առանձնահատուկ է քո և ընտանիքիդ, ամբողջ Ուրուգվայի, ընդհանրապես, ֆուտբոլային աշխարհի համար։ Դու շատ բան ես տվել քո հավաքականին ու երկրին։

Ես բախտավոր եմ, որ խաղացել եմ քեզ հետ։ Գիտեմ, թե որքան դժվար է տրվել այս որոշումը, քանի որ հիանալի հասկանում եմ` ինչ ես զգում, երբ խաղում ես Ուրուգվայի համար։ Պարզապես հուսով եմ, որ վայելում ես հրաժետի երեկոն, որին առավել քան արժանի ես, որովհետև դու միշտ ջանում ես անել առավելագույնը։

Դու մեծ ժառանգություն ես թողնում նոր սերնդին և այսօր խաղացող ֆուտբոլիստներին։ Ավարտվում է քո կարիերայի անչափ կարևոր մի շրջան, բայց դեռ շատ տարիներ ունես ֆուտբոլում, և ես շատ երջանիկ եմ, որ դեռ խաղում ես, որ մենք կրկին ակումբակից ենք ու վայելում ենք յուրաքանչյուր օրը»,- աշխարհի չեմպիոնի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ 37-ամյա Լուիս Սուարեսն ԱԱ-2026-ի Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 7-րդ տուրի՝ Պարագվայի դեմ տնային խաղում (0-0) վերջին հանդիպումն էր անցկացրել Ուրուգվայի հավաքականում։ Նա Ուրուգվայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է, անցկացրած 143 խաղում դարձել է 69 գոլի ու 39 ասիստի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ