Արգենտինայի հավաքականի և ամերիկյան «Ինտեր Մայամիի» 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսին սոցցանցերում գրառում է կատարել Մունդիալ-2022-ում Արգենտինայի հավաքականի հաղթանակի մեկամյակի առիթով:
«Մեկ տարի է անցել իմ կարիերայի ամենախելահեղ և չքնաղ հաղթանակից: Անմոռանալի հիշողություններ, որոնք կմնան իմ ամբողջ կյանքում: Շնորհավո՛ր բոլորի մեկամյակը»,- գրել է «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիրը:
Հիշեցնենք, որ 1986-ի Մունդիալից հետո Արգենտինայի հավաքականն առաջին անգամ էր նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: