Logo

Մեսին սկսել է բանակցել հավանական նոր ակումբի հետ

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 22.08.2021ՍՊՈՐՏ
picture - Մեսին սկսել է բանակցել հավանական նոր ակումբի հետ

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին բանակցություններ է վարում «Ինտեր Մայամիի» հետ: Այդ մասին հաղորդում է Mirror-ը:

Ըստ այդ պարբերականի՝ ամերիկյան ակումբի սեփականատեր Դևիդ Բեքհեմը ցանկանում է, որ արգենտինացին նախքան մարզական կարիերայի ավարտը խաղա իր թիմում: Նշվում է, որ Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն արդեն բանակցություններ է անցկացրել Լիոնելի հետ: Անձամբ «Ոսկե գնդակի» վեցակի դափնեկիրը վերջերս մի քանի բնակարան է գնել Մայամիում:

Մեսին «Բարսելոնայի» գլխավոր թիմում ելույթ է ունեցել 2005 թվականից: Նրա պայմանագրի ժամկետն ակումբի հետ լրացել էր հունիսի 30-ին: Կատալոնացիներն օգոստոսի 5-ին հայտարարել էին, որ Մեսիի հետ համաձայնագրի ժամկետը չի երկարաձգվելու: Արգենտինայի հավաքականի ավագն օգոստոսի 10-ին դարձել էր ՊՍԺ-ի խաղացող՝ ակումբի հետ ստորագրելով 2 տարվա պայմանագիր՝ այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ: Մեսին առայժմ նորամուտը չի նշել ֆրանսիական թիմում:

Ինչու «Բարսելոնան» չի կարող շրջանառությունից հանել Մեսիի՝ «10» համարի մարզաշապիկը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ