Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին շքեղ առանձնատուն է գնել ԱՄՆ-ում, հաղորդում է RMC Sport-ը։
Ծովին տեսարանով առանձնատունը Ֆլորիդայի հարավային ափում գտնվող Ֆորտ-Լոդերդեյլ քաղաքում է, որը 45 կմ հառավորության վրա է Մայամիից։
976 քմ տարած ունեցող տունն ունի 8 ննջասենյակ, լողավազան, մարզասրահ, սպա-կենտրոն։ Արժեքը գնահատվում է 10 միլիոն դոլար:
Հիշեցնենք, որ կատալոնական «Բարսելոնայի» ու ֆրանսիական ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստն այս ամռանն է միացել «Ինտեր Մայամիին», որի կազմում անցկացրած 11 խաղում դարձել է 11 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։ Այս օրերին 36-ամյա Մեսին Արգենտինայի հավաքականի ճամբարում է։