Ամերիկյան «Ինտեր Մայամիի» ռմբարկու Լիոնել Մեսին խոսել է պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի մասին:
«Ես մեծ հարգանք եմ տածում Կրիշտիանուի և նրա կարիերայի հանդեպ, այն ամենի, ինչին նա հասել է և շարունակում է հասնել:
Ռոնալդուն մինչև օրս խաղում է ամենաբարձր մակարդակով:
Մեր մրցակցությունը միայն խաղադաշտում էր: Մեզանից յուրաքանչյուրը ցանկանում էր առավելագույնն անել իր թիմի համար:
Դաշտից դուրս մենք սովորական մարդիկ ենք: Իհարկե, մենք ընկերներ չենք, ժամանակ չենք անցկացնում միասին, բայց միշտ հարգանքով ենք վերաբերվում միմյանց»,- «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկրի խոսքը մեջբերում է Goal-ը:


