Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լոթար Մաթեուսն իր անհամաձայնությունն է արտահայտել Լիոնել Մեսիի՝ The Best մրցանակաբաշխության ժամանակ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստանալու վերաբերյալ:
«2023-ին Մեսին Փարիզում ու Մայամիում էր: Նա որևէ մեծ տիտղոս չի նվաճել իր ակումբների հետ, ու ես չեմ հասկանում այս ընտրության իմաստը: Եթե դատենք տարվա ընթացքում գրանցած հաջողություններով, մրցանակը պետք է ստանար Էրլինգ Հոլանդը: Նա հաղթել է «Մանչեսթեր Սիթիի» հետ Չեմպիոնների լիգան ու Պրեմիեր լիգան, նրա արդյունքներն ապշեցուցիչ էին: Այդ ամենը պետք է որոշիչ դեր ունենար: Տարվա կարևորագույն ֆուտբոլիստը Հոլանդն էր», - Մաթեուսի խոսքն է փոխանցում Sky Germany-ն:
Հիշեցնենք, որ Մեսին Հոլանդին գերազանցել էր հավաքականների ավագների քվեարկության շնորհիվ: