Logo

Մեսին պատմել է, թե ինչպես են Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներն անցկացնում ժամանակը

15:51 / 13.07.2024Ֆուտբոլ
null

MLS-ը ներկայացնող «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին պատմել է, թե ինչպես են ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներն անցկացնում ժամանակն Ամերիկայի գավաթի խաղարկության ընթացքում.

«Մենք ուշ ենք պառկում քնելու, քանի որ մինչև երեկո զրուցում ենք, մատե ենք խմում և թղթախաղ խաղում։ Սովորաբար այդպես ենք անցկացնում ժամանակը, բայց լավ ենք քնում»,- մեջբերում է Fox News-ը։

Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը դուրս է եկել ԱՄՆ-ում ընթացող Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ մրցելու է Կոլումբիայի թիմի դեմ։ Հանդիպումը կայանալու է հուլիսի 15-ին` Երևանի ժամանակով 4:00-ից սկսած։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ