Մայամիի «Ինտերի» հարձակվող Լիոնել Մեսին պատմել է, թե ինչպես է անցկացնում օրն Ամերիկայի Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո:
«Ես ժամը 13:00-ին գալիս եմ տուն, ճաշում եմ Անտոնելայի հետ: Հետո հանգստանում ենք միասին, հնարավոր է՝ սերիալ դիտենք կամ հեռուստացույցով որևէ այլ բան:
Այնուհետև գնում ենք երեխաներին դպրոցից վերցնելու ու տանում ենք նրանց մարզման: Տիագոն և Մատեոն շատ են սիրում ֆուտբոլ, նրանք դրա մեջ են մեծացել: Ծնված օրից նրանք ֆուտբոլ են նայում:
Շատ հարմար է, որ նրանք մարզվում են Մայամիի «Ինտերում», քանի որ այնտեղ են, որտեղ ես եմ: Դա ուղղակի հրաշալի է»,- արգենտիացի ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում Infobae-ն: