Logo

Մեսին պատմել է, թե ինչ առաջարկներ է ունեցել ամռանը

22:20 / 05.12.2023Ֆուտբոլ
null

«Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր Լիոնել Մեսին պատմել է, թե ինչ առաջարկներ է ունեցել ամռանը նախքան ամերիկյան «Ինտեր Մայամիի» հետ պայմանագիր կնքելը։ 

«Բարեբախտաբար ես մի քանի առաջարկներ ունեի։ Այդ ամենը պետք էր քննարկել ընտանիքիս հետ, վերլուծել ու որոշում կայացնել։ Առաջինը «Բարսելոնա» վերադառնալն էր, բայց դա հնարավոր չէր։ Ես ուզում էի վերադառնալ, բայց դա տեղի չունեցավ։

Ես առաջարկ ունեի Սաուդյան Արաբիայից ու երկար մտածում էի այնտեղ տեղափոխվելու մասին։ Նրանք ուժեղ առաջնություն ունեն ու այն կարող է շատ կարևոր լիգա դառնալ առաջիկայում։ Ես լրջորեն դիտարկում էի MLS-ում, կամ Սաուդյան Արաբիայում շարունակելու տարբերակը»,- Մեսիի խոսքն է մեջբերում The Times-ը։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ