Ամերիկան «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին խոսել է 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին հնարավոր մասնակցության մասին:
«Ես խոսել եմ մարզիչ Խավյեր Մասկերանոյի հետ: Ճշմարտությունն այն է, որ մենք հասկացել ենք իրականությունը: Բարդ է այժմ Օլիմպիական խաղերի մասին մտածելը, քանի որ շուտով Ամերիկայի գավաթի խաղարկությունն է:
Երկու խոշոր մրցաշարն ինձ համար շատ կլինի: Ես երջանիկ եմ, որ կարողացել եմ մասնակցել Օլիմպիական խաղերին և հաղթել»,- «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկրի խոսքը մեջբերում է ESPN-ը:
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերը կմեկնարկեն հուլիսի 26-ին։