Logo

Մեսին նշել է, թե ով է արժանի «Ոսկե գնդակին»

18:11 / 16.10.2024Ֆուտբոլ
null

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին կարծիք է հայտնել, որ Արգենտինայի հավաքականում իր թիմակից Լաուտարո Մարտինեսն արժանի է «Ոսկե գնդակ» մրցանակին։

«Նա ունեցավ տպավորիչ տարի։ Լաուտարոն գոլ խփեց Ամերիկայի գավաթի եզրափակիչում ու դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկու։ Նա արժանի է «Ոսկե գնդակին» ավելի շատ, քան որևէ այլ խաղացող»,- «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկրի խոսքը մեջբերում է Gazzetta dello Sport-ը։

Հիշեցնենք, որ 2024-ին Լաուտարո Մարտինեսն «Ինտերին» օգնել էր դառնալ Իտալիայի չեմպիոն, իսկ Արգենտինայի հավաքականի կազմում հաղթել էր Կոպա Ամերիկան։ 27-ամյա հարձակվողը նաև դարձել էր Ա սերիայի ու Ամերիկայի գավաթի խաղարկության լավագույն ռմբարկու։

France Football-ը «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը կանցկացնի հոկտեմբերի 28-ին Փարիզում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ