Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին նշել է իր խփած ամենահիշարժան գոլը։
36-ամյա ֆուտբոլիստն առանձնացրել է կատալոնական «Բարսելոնայի» կազմում 2011 թվականին Մադրիդի «Ռեալին» խփած գոլը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում (2-0)։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մեսին կարիերայում 8-րդ անգամ արժանացել էր «Ոսկե գնդակ» մրցանակին։ Նա «Բարսելոնայում» խաղացել է 2003-2021 թվականներին։