Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին չինարեն ու իսպաներեն գրառում է կատարել Weibo չինական հայտնի սոցիալական ցանցում։
«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը ներողություն է խնդրել, որ փետրվարի 4-ին չէր կարողացել մասնակցել Հոնկոնգի առաջնության բոլոր աստղերի թիմի դեմ ընկերական խաղին։ 36-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ խաղադաշտ դուրս չի եկել վնասվածքի պատճառով և հույս է հայտնել, որ կունենա դարձյալ Հոնկոնգ մեկնելու ու երկրպագուներին իր խաղով ուրախացնելու հնարավորություն։
Հիշեցնենք, որ Հոնկոնգում կայացած խաղի ժամանակ տեղացի երկրպագուները սուլել էին «Ինտեր Մայամիին» ու Մեսիին, որը հանդիպմանը հետևում էր պահեստայինների նստարանից։

Մեսիի և Սուարեսի բացակայության պատճառով Հոնկոնգում երկրպագուները սուլել են «Ինտեր Մայամիին»


