Logo

Մեսին՝ Մունդիալ-2026-ին մասնակցելու համար

11:27 / 01.11.2024Ֆուտբոլ
null

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին խոսել է Մունդիալ-2026-ին մասնակցելու մասին:

«Չգիտեմ, շատերն են հարցնում, հատկապես՝ Արգենտինայում: Հույս ունեմ, լավ ավարտել այս տարին և հանգիստ սկսել մինչմրցաշրջանային հատվածը, որը չի եղել նախորդ մրցաշրջանում: Հետո կտեսնեմ, թե ինչպես կընթանան գործերը: Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Դեռ չեմ մտածում Մունդիալի մասին, ապրում եմ ներկայով»,- «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկրի խոսքը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

Հիշեցնենք, որ 37-ամյա Մեսին օրերս հայտարարել էր, որ ցանկանում է տիտղոսներ նվաճել «Ինտեր Մայամիի» հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ