«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր, ամերիկյան «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ընդգրկվել է MLS-ի տարվա թիմում։
37-ամյա ֆուտբոլիստը 2024 թվականին MLS-ում 22 խաղում դարձել է 21 գոլի ու 11 ասիստի հեղինակ, նվաճել կանոնավոր առաջնության չեմպիոնի տիտղոսը։
MLS-ի տարվա թիմը.
Դարպասապահ - Քրիստիյան Կալինա («Շարլոթ)։
Պաշտպաններ - Ժորդի Ալբա («Ինտեր Մայամի»), Յեյմար Գոմես («Սիեթլ Սաունդերս»), Սթիվեն Մորեյրա («Կալամբուս Քրյու»)։
Կիսապաշտպաններ - Լուսիանո Ակոստա («Ցինցինատի»), Էվանդեր («Պորթլենդ Թիմբերս»), Ռիկի Պուչ («Լոս Անջելես Գելաքսի»)։
Հարձակվողներ - Քրիստիան Բենտեկե («Դի Սի Յունայթեդ»), Դենի Բուանգա («Լոս Անջելես»), Կուչո Էրնանդես («Կալամբուս Քրյու»), Լիոնել Մեսի («Ինտեր Մայամի»)։