«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին դարձել է MLS-ի պատմության մեջ առաջին խաղացողը, որը կանոնավոր առաջնության մեկ մրցաշրջանում 9 խաղում դուբլ է գրանցել, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
Արգենտինացի 38-ամյա ֆուտբոլիստն առաջնության ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 27 խաղում խփել է 26 գոլ: Մեսին կանոնավոր առաջնության գլխավոր ռմբարկուն է: Նա ունի նաև 15 ասիստ:
Հիշեցնենք, որ Մեսին «Ատլանտա Յունայթեդի» դեմ կանոնավոր առաջնության 33-րդ տուրի տնային խաղում երկու գոլ էր խփել և մեկ ասիստ կատարել: Խավյեր Մասկերանոյի գլխավորած թիմը հաղթել էր 4-0 հաշվով:


