«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին ժամանել է Արգենտինայի հավաքականի ճամբար, հայտնում է «Ալբիսելեստեի» մամուլի ծառայությունը։
«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը հոկտեմբերի 12-ին մարզվել է ազգային թիմի հետ։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում գրում է` նախապես որոշված էր, որ 38-ամյա հարձակվողն ամերիկյան ակումբի կազմում «Ատլանտայի» դեմ MLS-ի կանոնավոր առաջնության հանդիպմանը (4-0) մասնակցելուց հետո պետք է միանա Արգենտինայի հավաքականին։
Մեսին բաց է թողել Վենեսուելայի հավաքականի դեմ ընկերական հանդիպումը (1-0)։
Աշխարհի գործող չեմպիոնը հոկտեմբերի 15-ին ԱՄՆ-ի Ֆորդ Լոդերդեյլ քաղաքում ընկերական խաղում կմրցի Պուերտո Ռիկոյի հավաքականի դեմ, մեկնարկը` ժամը 04:00-ին։
Կարդացեք նաև`


