Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին ժամանել է ԱՄՆ-ի Մայամի քաղաք, հայտնում է ESPN-ը: Համացանցում տարածվել են լուսանկարներ, որոնցում «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը գնումներ է կատարում Մայամիի սուպերմարկետներից մեկում:
2022թ. աշխարհի չեմպիոնն ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի ամերիկյան «Ինտեր Մայամի»: 36-ամյա ֆուտբոլիստը 2021 թվականի օգոստոսից մինչև 2022/2023 մրցաշրջանի ավարտը խաղում էր Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ում:




