Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լիոնել Մեսին մարզական կարիերայում 7-րդ անգամ արժանացել է «Ոսկե գնդակին»: Մրցանակն ստանալուց հետո արգենտինացին խոսել է Ռոբերտ Լևանդովսկիի մասին, որը մրցանակի համար պայքարում ընդամենը 33 միավորով զիջեց Մեսիին՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը:
«Կցանկանայի առանձնացնել Ռոբերտ Լևանդովսկիին: Քեզ հետ մրցելը մեծ պատիվ է: Բոլորը գիտեն, որ նախորդ տարի դու էիր արժանի մրցանակին:
Կարծում եմ՝ France Football-ը պետք է քեզ «Ոսկե գնդակ» հանձնի 2020 թվականի համար: Դու արժանացել ես դրան: Այն պետք է լինի քո տանը»,- ասել է Լիոնել Մեսին:
Մեսին 33 միավորով է գերազանցել Լևանդովսկիին «Ոսկե գնդակի» համար պայքարում