«Ինտեր Մայամիի» սեփականատեր Դևիդ Բեքհեմը հայտնել է, որ իր թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ծրագրում է կարիերան ավարտելուց հետո բնակվել Բարսելոնա քաղաքում, հաղորդում է The Mirror-ը:
«Ես կցանկանայի, որ Մեսին կարիերան ավարտելուց հետո ապրեր Մայամիում, բայց Լեոն ինձ ասաց, որ մտածում է միայն «Կամպ Նոուի» մոտ ապրելու մասին: Չկա մի խաղացող, որը սիրում է «Բարսելոնան» այնքան, որքան նա»,- ասել է անգլիացին:
Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնը MLS-ի կանոնավոր առաջնության հաղթողի կազմում հանդես է գալիս 2023 թվականից։ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը 2003-2021 թվականներին պաշտպանել է «Բարսելոնայի» մարզական պատիվը, կատալոնական ակումբի պատմության գլխավոր ռմբարկուն է: