Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին 2023 թվականի ամռանը կվերադառնա կատալոնական «Բարսելոնա», հայտնում է ինսայդեր Պեդրու Ալմեյդան:
««Բարսելոնան» ցանկանում է վերադարձնել Մեսիին, նման ցանկություն ունի նաև արգենտինացին: 2023 թվականի հուլիսին նա կվերադառնա»,- Թվիթերում գրել է Ալմեյդան:
Հաղորդվում է նաև, որ ՊՍԺ-ն կփորձի նոր պայմանագիր առաջարկել 35-ամյա հարձակվողին:
Ընթացիկ մրցաշրջանում «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը մասնակցել է Ֆրանսիայի առաջնության 9 խաղի, խփել 5 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում: Բոլոր մրցաշարերում նա գոլի հեղինակ է դարձել նախորդ 6 խաղերում անընդմեջ: