Աշխարհի չեմպիոն, ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին դարձյալ չի մոտեցել երկրպագուներին ու շնորհակալություն չի հայտնել նրանց այս անգամ «Լանսի» դեմ Ֆրանսիայի առաջնության 31-րդ տուրի խաղից հետո (3-1), հայտնում է L'Équipe-ը:
Մրցավարի՝ խաղավարտն ազդարարող սուլիչի ձայնից հետո «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրն անմիջապես գնացել է հանդերձարան:
Հիշեցնենք, որ Մեսիի և փարիզյան ակումբի երկրպագուների հարաբերությունները լարված են: Վերջիններս սկսել են սուլել արգենտինացուն, երբ լուրեր են հայտնվել, որ 35-ամյա ֆուտբոլիստը մտադիր է ամռանը փոխել ակումբային գրանցումը:
Ընթացիկ մրցաշրջանում Լիոնել Մեսին Ֆրանսիայի չեմպիոնի կազմում 35 խաղում խփել է 20 գոլ ու կատարել 18 ասիստ: