Աշխարհի նորընծա չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ, Փարիզի ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին, եթե որոշի վերադառնալ կատալոնական «Բարսելոնա», կխաղա կիսապաշտպանությունում, հայտնում է Mundo Deportivo-ն:
Իսպանիայի փոխչեմպիոնի ղեկավարությունը մտադիր է նոր հարձակվող ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Հիմնական թեկնածուն Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգն է, որը նախկինում պաշտպանել է կատալոնական թիմի գույները: Ակումբում վստահ են, որ Մեսին կհամաձայնի այդ պայմանին և իր փորձը կփոխանցի երիտասարդ կիսապաշտպաններ Պեդրիին ու Գավիին:
Հիշեցնենք, որ 35-ամյա հարձակվողը «Բարսելոնայում» ելույթ է ունեցել 2003-2021-ին: Նա ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է և 778 խաղում խփել է 672 գոլ, կատարել 303 ասիստ: