Logo

Մեսին խորհուրդ է տվել Մբապեին ՊՍԺ-ից հեռանալուց առաջ

23:50 / 22.06.2023Ֆուտբոլ
Մեսի-Մբապե

Աշխարհի նորընծա չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին Փարիզի ՊՍժ-ից հեռանալուց առաջ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին խորհուրդ է տվել փոխել ակումբային գրանցումը:

«Կգերադասեի, որ տեղափոխվես «Բարսելոնա», սակայն, եթե դու ցանկանում ես կարիերադ շարունակել «Ռեալում», արա՛ այդ քայլը: Դու արժանի ես հաղթող ծրագրի»,- ասել է 35-ամյա ֆուտբոլիստը, փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Մեսին պայմանագիր է կնքել ամերիկյան «Ինտեր Մայամիի» հետ:

Կիլիան Մբապեի և փարիզյան ակումբի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը, և կողմերը չեն կարողանում համաձայնության գալ այն երկարաձգելու հարցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ