Լիոնել Մեսին վնասվածքից ապաքինվելուց հետո վերադարձել է խաղադաշտ և «Լոս Անջելես Գելեքսիի» դեմ MLS-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում գոլ ու ասիստ գրանցել:
«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվողը 84-րդ րոպեին իր հայրենակից Ռոդրիգո դե Պոլի ասիստից հետո տպավորիչ գոլ է խփել, իսկ 5 րոպե անց կրկին տպավորիչ կերպով օգնել է հաջողության հասնել Լուիս Սուարեսին:
43-րդ րոպեին Սերխիո Բուսկետսի ասիստից հետո հաշիվը բացել էր Ժորդի Ալբան:
Մեսին MLS-ի ընթացիկ մրցաշրջանի 19 խաղում նույնքան գոլ է խփել:
Խավյեր Մասկերանոյի գլխավորած թիմը 24 խաղից հետո 45 միավորով 8-րդն է, Լոս Անջելեսը ներկայացնող թիմը 26 հանդիպումից հետո ունի 16 միավոր և վերջին` 30-րդ տեղում է:
MLS-ի կանոնավոր առաջնություն, 27-րդ տուր
«Ինտեր Մայամի» - «Լոս Անջելես Գելեքսի»` 3-1
Ժորդի Ալբա, 43, Լիոնել Մեսի, 84, Լուիս Սուարես, 89 - Յոզեֆ Պաինցիլ, 59


