Ամերիկյան «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա։
Sport.es-ի համաձայն՝ սաուդյան ակումբներից մեկը կարող է 36-ամյա ֆուտբոլիստին վարձակալել մինչև 2024թ․ փետրվար, երբ կմեկնարկի MLS-ի նոր մրցաշրջանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին «Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում 0-1 հաշվով պարտվել էր «Ցինցինատիին» ու զրկվել փլեյ-օֆֆ դուրս գալու շանսից: Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագն ընթացիկ մրցաշրջանում ամերիկյան ակումբի կազմում անցկացրած 13 խաղում դարձել է 11 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։
Լիոնել Մեսին այս տարվա ամռանն էր հեռացել ֆրանսիական ՊՍԺ-ից ու ազատ գործակալի կարգավիճակում միացել «Ինտեր Մայամիին»։